
Խաչատուր Մեխակի Ավետիսյան (1926 - 1996) — հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)։ Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի)։ Մասնագիտությունն կրթությունն ստացել է սկզբում Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում, ապա` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որի կոմպոզիտորական բաժինն ավարտել է 1960-ին։ 1950-ից աշխատել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես քանոնի դասատու։ 1951-ին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957-ին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958-ից աշխատել է Հայաստանի Պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։ Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները` «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ» և այլն։ http://www.findarmenia.com/arm/cultur...